Չնայած մոտ սահմանին, Իսրայելը չի պատրաստվում միջամտել իրադրությանը Սիրիայում31 մայիսի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը մտահոգված է Սիրիայում ստեղծված իրադրությամբ, բայց չի պատրաստվում միջամտել այդ պետության ներքին քաղաքականությանը, Մոսկվայում հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը: «Իսրայելը հետևում է իրադարձություններին Սիրիայում, բայց երբե չի միջամտում այն իրադրությանը, որը կատարվում է շրջակա, իրեն հարևան երկրներում»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Իսրայելը օժանդակի Սիրիայում ռազմական գործողության մասին առաջարկին: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, անհնար է անտարբեր մնալ սիրիական Հուլա բնակավայրում տեղ գտած ողբերգության հանդեպ: Մայիսի 25-26-ին Հուլայի վրա հարձակման արդյունքում, միջազգային դիտորդների տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: «Իսրայելի կառավարության ղեկավարն արտահայտել է իր բողոքը: Իսրայելը մտահոգված է, որովհետև Սիրիան անմիջականորեն սահմանակցում է Իսրայելի հետ, բայց, այնուամենայնիվ, Սիրիայում իրականացվող քաղաքականությանը Իսրայելը չի միջամտում»,- ասել է նա:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» |