31 մայիսի 2012 - 15:13 AMT
Իտալիայի հյուսիսում գրանցվել են ավելի քան 30 ստորգետնյա ցնցումներ

Նախորդ գիշեր Իտալիայի հյուսիսում գրանցվել են ավելի քան 30 ստորգետնյա ցնցումներ: Այս մասին հաղորդում է «Սլովո թերթը»` հղելով La Repubblica պարբերականին և երկրի Հրաբխագիտության և գեոֆիզիկայի ազգային ինստիտուտի տվյալներին:

Սեյսմոլոգների տվյալներով, նախորդ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել 29 երկրաշարժ: Ամենաուժեղը` 3.6 մագնիտուդ, գրանցվել է Ֆինալե-Էմիլիայում ժ 06:20-ին: Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: Սեյսմոլոգները չեն բացառում այս շրջանում նմանատիպ ցնցումների կրկնությունը:

Երեքշաբթի 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում: Էպիկենտրոնը գտնվել է Մոդենայում, որը խիստ տուժել էր 6 մագնիտուդ ուժգնությամբ նախորդ երկրաշարժից:

Այս աղետնրի արդյունքում զոհվել է 24, վիրավորվել 400 մարդ, ավերվել են հարյուրավոր եկեղեցիներ, տներ և այլ կառույցներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: