31 մայիսի 2012 - 15:59 AMT
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Մայիսի 29-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

ԱՊԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում: