Իրանում կխստացվի փողկապների վաճառքի արգելքը

Իրանում կխստացվի փողկապների վաճառքի արգելքը

PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները որոշել են խստացնել փողկապների վաճառքի վրա դրված արգելքը` համարելով դրանք արևմտյան պետությունների «անկման» նշան:

«Ռոսբալտը», հղում կատարելով The Guardian բրիտանական հրատարակությանը, նշում է, որ Իրանում փողկապ կրելն արգելվել է 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո: Սակայն այդ արգելքը երկար ժամանակ արհամարհվել է:

Այդ արգելքին երբեք լուրջ ուշադրություն չի հատկացվել, և խանութներում փողկապների վաճառքի ծավալները զգալիորեն աճել են: Չնայած պետծառայողների համար փողկապ կրելու անընդունելիությանը, վերջիններս արդեն ավանդույթի են վերածում տղամարդու հագուստի այդ պարագան կրելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---