Կոնվերսբանկը ողջունում է EFSE գործունեությունը Հայաստանում

Կոնվերսբանկը ողջունում է EFSE գործունեությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - «Կոնվերսբանկ»ՓԲԸ-ն բարձր է գնահատում այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Հարավարևելայն Եվրոպայի հիմնադրամի (EFSE) ամենամյա նիստը, որը մեկնարկել է մայիսի 31-ին:

«Արդեն 2 տարի համագործակցելով հիմնադրամի հետ՝ մեր բանկը կարևորում է նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս հանդիպել մեր գործընկերների հետ ու լուծել այն հարցերը, որոնք չեն լուծվում տարվա ընթացքում հեռախոսազանգերի ու նամակագրության միջոցով: Այդ հանդիպումները հնարավորություն են տալիս նոր ուղիներ գտնելու համագործակցության ու նոր շփումների հաստատման համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կոնվերսբանկ»ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Նա հավելել է, որ EFSE ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ հավելելով, որ հիմնադրամը գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից և շահագրգռված է զարգացնելու այդ կապերը: Ըստ նրա, հիմնադրամն առաջարկում է բավականաչափ ճկուն և բարենպաստ պայմաններ:

Այսօրվա դրությամբ EFSE-ի հետ համագործակցում են Կոնվերսբանկը, Արարատբանկը, Բիբլոս բանկն ու Ինէկոբանկը: Եվս մեկ հայկական բանկ՝ Արդշինինվեստբանկը այժմ մտադիր է համագործակցություն հաստատել:

Այս տարվա EFSE-ի տարեկան նիստին մասնակցում են ավելի քան 300 միջագգային մասնագետներ և տեղական ներկայացուցիչներ 30 պետություններից:

Հարավարեւելյան Եվրոպայի Հիմնադրամի նպատակն է ապահովել Հարավարեւելյան Եվրոպայի եւ Արեւելյան Եվրոպայի կից շրջանների տնտեսական զարգացում եւ առաջընթացի գործում։ EFSE նպատակ ունի օգնել տեղական ֆինանսական սեկտորներին ամրապնդել իրենց կարողությունները որպեսզի կարողանան տրամադրել համապատասխան, կայուն ֆինանսավորում միկրո եւ փոքր ձեռնարկատերերի ինչպես նաեւ տնային տնտեսությունների մասնավոր ձեւով վարկեր բնակարանային պայմանները բարելավման համար։

EFSE – ի տրամադրած միջոցները ուղղվում են տեղական գործընկեր վարկային հաստատությունների միջոցով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---