
Հայտնաբերվել է մայիսի 30-ին Կապանում 85–ամյա Հրանտ Ծատուրյանին սպանողը։ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով և խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվել է Երևանում և բերման ենթարկվել ոստիկանություն: