31 մայիսի 2012 - 21:13 AMT
Հիլարի Քլինթոնը քննադատել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կտրուկ քննադատության է ենթարկել Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Ելույթ ունենալով այսօր Դանիայում Կոպենհագենի համալսարանի ուսանողների առջև` Քլինթոնը նշել է, որ Մոսկվայի քաղաքականությունը, որը խոչընդոտում է Բաշար Ասադի վարչակարգի դեմ կոշտ միջազգային միջոցների ընդունմանը, փաստացիորեն նպաստում է Սիրիայում հակամարտության վերածմանը լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

Քլինթոնն ասել է, որ Վաշինգտոնը փորձելու է համոզել Մոսկվային ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Դամասկոսի հանդեպ: Նա նշել է նաև, որ իրադրությունը բարդացնում է Իրանի կողմից Ասադի վարչակարգի ուղղակի օժանդակությունը: