ԱԺ-ում ՀԱԿ խմբակցությունը կղեկավարի Լևոն Զուրաբյանը, իսկ քարտուղարը կլինի Արամ Մանուկյանը

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցությունը կղեկավարի Լևոն Զուրաբյանը, իսկ քարտուղարը կլինի Արամ Մանուկյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցության այսօրվա նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ մասին հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---