31 մայիսի 2012 - 20:57 AMT
Վարդան Օսկանյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՄ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Վարդան Օսկանյանը մայիսի 31-ին ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրույց ծավալվեց խորհրդարանական ընտրություննների, դրանց արդյունքում ձևավորված նոր քաղաքական իրավիճակի շուրջ:

Հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հարցն էր և դրա շուրջ հնարավոր զարգացումները, հակամարտության կարգավորման գործում Եվրոպական Միության դերը:

Քննարկվեցին նաև Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: