Առաջիկայում Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը

Առաջիկայում Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները:

Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաև Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հանդիպման պատեհ առիթով շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացված հաջող ընտրությունների կապակցությամբ և հաջողություն մաղթել նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքին:

Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի ու ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ և ցանկություն ունի իր հնարավորությունների շրջանակում նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---