31 մայիսի 2012 - 21:36 AMT
Զեկույց. Էլ Հուոլի բնակիչներին սպանել են զինված խմբավորումները, այլ ոչ թե կառավարական զորքերը

Սիրիայի Էլ Հուոլա բնակավայրում դեպքերի հետաքննությունը ցույց տվեց, որ բնակիչների զանգվածային սպանությունը գործել են զինված խմբավորումները, այլ ոչ թե կառավարական զորքերը: Այդ մասին այսօր հաղորդել է ողբերգության հանգամանքների հետաքննության հանձնաժողովի նախագահ, գեներալ Քասիմ Ջամալ Սուլեյմանը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալների համաձայն` մայիսի 25-ին Էլ Հուոլում` Հոմսի մոտ, սպանվել է 108 մարդ` ներառյալ 49 երեխա և 34 կին: