Coca-Cola-ն և McDonald's-ը դեմ են Նյու Յորքի քաղաքապետի մեծ բաժիններով գազավորված ըմպելիք վաճառելու արգելքին

Coca-Cola-ն և McDonald's-ը դեմ են Նյու Յորքի քաղաքապետի մեծ բաժիններով գազավորված ըմպելիք վաճառելու արգելքին

PanARMENIAN.Net - Coca-Cola և McDonald's ընկերությունները խիստ քննադատության են ենթարկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի՝ մեծ բաժիններով գազավորված ըմպելիք վաճառելու արգելքը: Ըստ վերոնշյալ ընկերությունների, նոր կաննոները ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն հանդիսանում, բացի այդ, սահմանափակում են գնորդների ընտրությունը:

«Նյու Յորքի բնակիչներն ավելիին են արժանի: Նրանք ի վիճակի են որոշելու, թե ինչ ըմպելիքներ գնեն»,-ասվում է Coca-Cola-ի հայտարարության մեջ:

Ըստ Բլումբերգի, գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումն է պատճառը, որ Նյու Յորքի բնակչության մեծահասակների կեսից ավելին և դպրոցականների մոտ 40 տոկոսը տառապում է ճարպակալումից և ավելորդ քաշից:

Արգելքը կտարածվի ռեստորանների, կինոթատրոնների, մարզասրահների վրա: Կարգելվի ըմպելիքների վաճառքը 0,47 լ տարողությունը գերազանցող տարաներով, տուգանքը կկազմի 200 դոլար: Խանութների և սուպերմարկետների վրա դա չի տարածվում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---