1 հունիսի 2012 - 12:28 AMT
ԱՄՀ-ն անգամ մտադիր չի էլ եղել աջակցել Իսպանիային

Արժույթի միջազգային հիմնադրամը չի ծրագրում Իսպանիայի արտահերթ վարկեր տրամադրել: Իսպանիան ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել պետական պարտքի բարձր մակարդակի, պետբյուջեի պակասորդի և ազգային բանկային համակարգի ճգնաժամի պատճառով: Այս մասին հաղորդել է Քրիստիան Լագարդը` իսպանական կառավարության նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից հետո:

Լագարդն ընդգծել է, որ Հիմնադրամը Մադրիդից որևէ խնդրանք չի ստացել և «չի իրականացնում ֆինանսական օգնության ցուցաբերման աշխատանքներ»: Նա հերքել է «Ուոլլ սթրիթ ջորնըլ» թերթի հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՀ-ն արդեն սկսել է կազմել Իսպանիային ֆինանասական օգնություն ցուցաբերելու ծրագիր:

Իսպանական կառավարությունը ստիպված էր ազգայնացնել երկրում 4-րդ խոշորագույն` «Բանկիա» բանկը, որը սնանկացման եզրին էր: Վերջինիս կապիտալն ավելացնելու համար, վերջին գնահատականների համաձայն, կպահանջվի մոտ 30 մլրդ եվրո, որոնք նախատեսվում է ստանալ պետական պարտքային պարտականությունները արտաքին պարտքի շուկայում տեղակայելով: Դա կարող է հանգեցնել Իսպանիայի պետական պարտքի էլ ավելի մեծացմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսպանիայի մրցունակության և էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ֆինանասական աջակցության կարիք չունի, իսկ նման լուրերն անհիմն են: