ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋՈԶԵՖ ՔՐՈՈՒԼԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա այցով Երեւան է ժամանում ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջոզեֆ Քրոուլին: Այստեղ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կոնգրեսականը Երեւան է ժամանում Հայաստանի իշխանական կառույցներում ներկայացված կուսակցություններից մեկի` ՀՅ Դաշնակցության հրավերով: Ջոզեֆ Քրոուլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է 1998 թ-ից, հանդիսանում է Հայաստանի աջակցության խմբի անդամ: Քրոուլին նաեւ Կոնգրեսում քննարկվող ցեղասպանության մասին 193-րդ եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման 528-րդ բանաձեւերի համահեղինակներից է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---