ՀՀ սպառողական շուկայում մայիսին տարեկան գնանկումը կազմել է 0.5 տոկոս

ՀՀ սպառողական շուկայում մայիսին տարեկան գնանկումը կազմել է 0.5 տոկոս

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 4% և 1.7% հավելաճ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի վիճակագարական ծառայությունը, 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.4%, ոչ պարենային ապրանքներինը` 103.9%, ծառայությունների սակագներինը` 102%:

Միևնույն ժամանակ 2012թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին գները կրճատվել են 1.3%: Ընդ որում, հաշվետու շրջանում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում `համապատասխանաբար 0.2% և 0.1% :

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.8-0.6% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.1%-ով:

Համաձայն 2012թ պետբյուջեի, Հայաստանում ծրագրվում է գնանկում` 4 տոկոսի մակարդակում (±1,5%):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---