1 հունիսի 2012 - 12:30 AMT
Երևանցիները աղվեսի ձայնը շփոթել են երեխայի ձայնի հետ

Մայիսի 31-ին` ժամը 21.48-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի 40 հասցեում «Նաիրի» բուժկենտրոնին հարակից ձորից լսվում է երեխայի ձայն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Կատարվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ աղվեսների ձայնը թողել է երեխայի ձայնի տպավորություն: