1 հունիսի 2012 - 13:51 AMT
Ամառը Հայաստանում շոգ չի լինի

Այս տարի ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ՚կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի կանխատեսմամբ նախորդ տարվա համեմատ ամառը Հայաստանում ավելի զով կլինի, առանց լուրջ շեղումների, նորմայի սահմաններում: «Առանձին օրերին ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա մինչև 38-39 աստիճան, ինչը քիչ է 2011թ. արձանագրված առավելագույն 43,6 աստիճանից»,-ասել է նա ամառվա առաջին օրը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ինչպես նշել է Զարուհի Պետրոսյանը, ամենաշոգ շրջանը Հայաստանում սպասվում է հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, ուստի հնարավորության դեպքում պետք է արձակուրդը պլանավորել այդ օրերին:

Մասնագետը հայտնել է, որ հունիսին Հայաստանում ջերմաստիճանը մոտ կլինի նորմային և բարձր 1 աստիճանով, ամսական տեղումները կլինեն նորմայի սահմաններում հարավային շրջաններում և նորմայից բարձր հյուսիսում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում: «Հուլիսին ակնկալվում է, որ տեղումները կլինեն նորմայի սահմաններում և դրական շեղումներով, ջերմաստիճանը ևս կլինի նորմայի սահմաններում, սակայն բացասական շեղումներով, այսինքն, սովորոկանից մի քիչ ավելի զով կլինի»,-հավելել է նա: Օգոստոսին, ըստ նրա, ջերմաստիճանը կլինի նորմային մոտ դրական շեղումներով: