1 հունիսի 2012 - 13:57 AMT
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհի Քոքսին Արցախի զարգացման գործում մեծ ավանդի համար

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: