1 հունիսի 2012 - 14:20 AMT
Ադրբեջանցիների արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հունիսի 1-ին` ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: