1 հունիսի 2012 - 15:02 AMT
«Հայազն» միություն. Հայ քաղաքական համակարգը միաբևեռ է և խորը ճգնաժամ է ապրում

Ըստ «Հայազն» միության` հայ քաղաքական համակարգը խորը ճգնաժամ է ապրում. «Վերլուծելով վերջին խորհրդարանական ընտրությունները, ևս մեկ անգամ հանգեցինք այն եզրակացության, որ արդեն երկու տասնամյակ գործող միաբևեռ քաղաքական համակարգը խորը ճգնաժամ է ապրում»: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, միության հայտարարությունն ընթերցելով, ասաց միության անդամ Անի Սարուխանյանը:

Ըստ միության անդամ Արմեն Աղայանի`ընտրություններից հետո մեր քաղաքական դաշտը մի քանի մասի է բաժանվում. «Մի մասը հիասթափված են, մատնվում են անգործության և մնում են լուսանցքում, մի մասը անգործության մեջ է, փորձում է իշխանության հետ համագործակցել, մի մասը հայտնվում է մյուս ծայրահեղական` հեղափոխական, բևեռում և այդ ամենի արդյունքում մեր հարցերը չեն լուծվում»:

Ըստ բանախոսի` վերջին շրջանում մենք ունենք մի ընդդիմություն, որը առաջինը` հենված է ռեվանշիստական սկզբունքի վրա, երկրորդը՝ չունի հստակ ձևակերպված գաղափարներ. «Հայազն» միության նպատակն է քաղաքական դաշտում այլընտրանք ձևավորել է ու այդ ուժը կազմակերպել»