Հայաստանը պետք է օգտագործի Քլինթոնի այցն արձանագրություններից իր ստորագրությունը ետ կանչելու համար

Հայաստանը պետք է օգտագործի Քլինթոնի այցն արձանագրություններից իր ստորագրությունը ետ կանչելու համար

PanARMENIAN.Net - Հայկական իշխանությունները պետք է պահանջեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից Երևան այցելության ժամանակ ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա, այդ ճնշման հիմնական միջոց պետք է դառնա ԱՄՆ գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Հարկավոր է պահանջել ԱՄՆ-ից ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա առավել լուրջ լինի Հայաստանի հետ հարաբերություններում, որպեսզի իրոք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ»,-ասել է նա:

Մանոյանը հավելեց նաև, որ պետք է օգտագործել Քլինթոնի այցը արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու համար: «Մենք արդեն բավական ժամանակ տվել ենք Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, սակայն քանի որ, նա դեռ շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, Հայաստանը ետ է կանչում իր ստորագրությունն արձանագրություններից»,-ասել է նա:

Մանոյանը նշել է, թե վստահ չէ, որ գործող իշխանությունները կարող են գնալ դրան՝ հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ կքննարկի «տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---