ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով ներկայացուցիչը Հուլայում դեպքերի անկախ հետաքննություն է պահանջում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով ներկայացուցիչը Հուլայում դեպքերի անկախ հետաքննություն է պահանջում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի Գերագույն հանձնակատար Նավի Փիլայը սիրիական Հուլայում ողբերգական իրադարձությունների հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի ստեղծում է պահանջում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

«Անհրաժեշտ է անկախ միջազգային հանձնաժողով ստեղծել Սիրիայում մարդու իրավունքների խախտման զանգվածային դեպքերի, այդ թվում Հուլայում իրադարձությունների հետաքննության համար: Ես կոչ եմ անում նաև դիտարկել այդ հարցը Հաագայի Միջազգային քրեական դատարան փոխանցելու տարբերակը»,- հայտնել է նա ուրբաթ օրը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---