«Ոսկե ծիրան 2012»-ում հատուկ հանդիսավորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը

«Ոսկե ծիրան 2012»-ում հատուկ հանդիսավորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը

PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանաում հատուկ հանդիսավորությամբ կնշվի ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը: Ծրագիրը կիրականանա ԱՊՀ երկրների կինոծրագրի ընթացքում` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի

աջակցությամբ: Ներկայացվելու են ինչպես ռեժիսորի, այնպես էլ նրա գեղարվեստական ղեկավարությամբ նկարահանված ֆիլմերը: Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею”) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград”) (գեղ.ղեկ.Ա.Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) և Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի` Տարկովսկուն նվիրված «Անդրեյ»` (“Андрей”) ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---