Երվանդ Մանարյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին

Երվանդ Մանարյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին

PanARMENIAN.Net - «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը ասուլիսի կեսից վրդովված դուրս եկավ և չվերադարձավ: Ասուլիսի թեման էր «Հայ երեխաները և թատրոնը» և Մանարյանն իր գործընկերոջ տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալի` Գագիկ Ռոստոմյանի հետ հրավիրված էին զրուցելու թեմայի շուրջ:

Մանարյանն ի սկզբանե զայրացած էր, որովհետև թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Հետո նա ասաց, որ հասարակությունը պետք է արմատից բուժել: Լրագրողները հարցրեցին բանախոսին թատրոնի խաղացանկի և հանդիսատեսի մասին, նա ասաց, որ դրա համար չի եկել այստեղ և դուրս եկավ սրահից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---