ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ընդունվել է 2 հայտ

ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ընդունվել է 2 հայտ

PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը:

ԿԳՆ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ ռեկտորի թափուր տեղի համար ստացվել է 2 հայտ: Հայտեր են ներկայացրել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր «Անանիա Շիրակացի» բուհի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը և ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնականտար Գայանե Գասպարյանը:

Թե ով կզբաղեցնի ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը, պարզ կլինի հունիսի 12-ին` մրցույթի անցկացման օրը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---