1 հունիսի 2012 - 16:37 AMT
Հայաստանը մասնակցում է Յուրի Բաշմետի երաժշտական մանկական ակադեմիային

Հունիսի 1-8-ը Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում կկայանա ԱՊՀ և բալթյան երկրների 2-րդ երաժշտական մանկական ակադեմիան (գեղարվեստական ղեկավար՝ Յուրի Բաշմետ): Երաժշտական միջազգային մրցույթներին, փառատոներին և վարպետության դասերին հայաստանյան մասնակիցների ցանկը ձևավորող մասնագիտական խորհրդի ընտրությամբ ակադեմիային կմասնակցեն (վարպետության դասեր, համերգներ) Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաներ Նավասարդյան Արեգը (ջութակ), դասատու` պրոֆ. Գագիկ Սմբատյան, Աղաջանյան Անդրանիկը (թավջութակ), դասատու` Արմինե Ավետիսյան և Հարությունյան Էլենը (դաշնամուր), դասատու` Ելենա Մելիքյան, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: