1 հունիսի 2012 - 18:01 AMT
ՀՀ պաշտպանության նախարարությունում նշել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: