1 հունիսի 2012 - 16:50 AMT
ՀՀ նախագահն երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այցելել է կենդանաբանական այգի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի և ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները: