ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼՈՎ ԲԹՋ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ20 հուլիսի 2004 - 23:59 AMT PanARMENIAN.Net - Արեւմտյան ոչ կառավարական կազմակերպությունների անհանգստությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության կապակցությամբ անհիմն չի: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Ադրբեջանի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Մայիս Գյուլալիեւը: Նրա կարծիքով` «նախ հարկավոր էր լուծել ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանում եւ ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրը Թուրքիայում, այնուհետեւ ձեռնամուխ լինել ԲԹՋ շինարարությանը: Այդ խողովակաշարի կառուցումը կհանգեցնի երկար ժամանակով այդ հակամարտությունների սառեցմանը, իսկ դա ելք չէ իրադրությունից»: Փորձագետը գտնում է, որ համաձայնվելով այդ նավթամուղի շինարարությանը` Ադրբեջանի իշխանությունները կորցրեցին ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման վերջին հնարավորությունը: «Այդ նախագիծը կհանգեցնի տարածաշրջանային հակամարտությունների, քանի որ ԲԹՋ կառուցումից հետո մենք մեծ թվով ահաբեկչական գործողությունների կբախվենք նավթամուղի ողջ երկայնքով: Եվ դա Ադրբեջանի իշխանություններին կստիպի Լեռնային Ղարաբաղը հանձնելու փաստաթուղթ ստորագրել»,- եզրակացրել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |