Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորության: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ընկերության միջև տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ` կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաև մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:

Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---