1 հունիսի 2012 - 18:50 AMT
Գաֆեսճէան արվեստի կենտրոնում սկսվել են մանկական տոնական միջոցառումները

Այսօր` հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆեսճէան արվեստի կենտրոնի քանդակների այգում սկսվել են տոնական միջցառումները: Գործում են նկարչական խմբակներ, պենոպլաստների խորանարդիկների վրա երեխաները նկարում են ջրաներկով, որից պատրաստվելու է մեծ ամրոց:

Բացի այդ կենտրոնի ներկայացուցիչները նկարում են երեխաների դեմքի վրա, աճպարարներն ու ծաղրածուներն ուրախացնում են տարբեր խաղերվ:

«Երրրդ տարին է ինչ կազմակերպում ենք աս միջոցառումը: Անցած տարի ունեցել ենք 70.000-ից ավելի այցելու, և հույս ունենք այս տարի ևս ունենանք այս ցուցանիշը» PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:

Երեկոյան սկսելու է երեխաների համար նախատեսված համերգ, ելույթ կունենա Սուրեն Առուստամյանը: 22.00-ին կսկսվի մեծ հրավառություն: