Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում սպառազինության մրցավազքը ղարաբաղյան հակամարտության գոտում

Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում սպառազինության մրցավազքը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում ռազմատենչ ճարտասանություն ու սպառազինության մրցավազքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի դրույթների մշտական խախտումների և երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին` Լեֆորը հայտնել է, որ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության բարդությունը` ռազմական ճարտասանությունն անթույլատրելի է: Նա անընդունելի է համարել նաև սպառազինության մրցավազքը` ընդգծելով, որ այն հարկավոր է կանխել:

Լեֆորի խոսքով` Եվրամիությունը դեմ է պատերազմին` «լինի դա պատահական կամ ծրագրված», քանի որ պատերազմն աղետ կդառնա տարածաշրջանի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---