Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարի և բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաև ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունեն հանրապետության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: