Չարժե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հակամարտության հետ, գտնում է Ֆիլիպ Լեֆորը

Չարժե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հակամարտության հետ, գտնում է Ֆիլիպ Լեֆորը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կապումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կարող է բացասաբար անդրադառնալ երկու գործընթացների վրա, գտնում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա, բայց չարժե դրանք կախվածության մեջ դնել ղարաբաղյան հիմնախնդրից»,- հայտնել է Լեֆորը:

Նա հույս է հայտնել, որ երկու խնդիրներն էլ կստանան իրենց լուծումները` ընդգծելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---