Իրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Բաքվում ահաբեկչությունների կազմակերպմանը

Իրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Բաքվում ահաբեկչությունների կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Mehr իրանական գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Իրանի ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությունը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների պնդումները Բաքվում ահաբեկչությունների կազմակերպմանը Իրանի հանցակից լինելու մասին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն քանի տարի ահաբեկչության թիրախն է, իսկ ահաբեկչական ակտերի զոհն են դարձել Իրանի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում գիտնականներ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, ԻԻՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները, իսկ նման գործողություններին հանցակից լինելու մասին խոսքերը Թեհրանը դիտարկում է որպես իրանաֆոբիա և երկրի վրա ճնշում գործադրելու փորձ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---