2 հունիսի 2012 - 11:54 AMT
«168 Ժամ». Քոչարյանը չի թույլատրել, որ ՀՀԿ–ն եւ ԲՀԿ–ն կոալիցիա կազմեն

«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրները հաստատում են այն տեղեկությունները, որ այդուհանդերձ , ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան չի կամզվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով։

«Նա վերջին պահին ԲՀԿ–ին թույլ չի տվել գնալ այդ քայլին։ Հիշեցնենք, որ մայիսի 6–ի ընտրություններից հետո` մինչև մայիսի 24–ին կոալիցիային մաս չկազմելու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քաղաքական դաշտում բոլորը համոզված էին, որ այդ երկու ուժերն այնուամենայնիվ կոլաիցիա կկազմեն։ Սակայն մեր տեղեկություններով Գ. Ծառուկայնը տեղի է տվել Քոչարյանի ճնշումներին»,–գրում է օրաթերթը։