2 հունիսի 2012 - 13:07 AMT
Քաղաքագետ. ԱԺ–ում կոալիցիա չի լինի. Առանձին հարցերի շուրջ կլինեն փոքրիկ կոալիցիաներ

Ազգային ժողովի մայիսի 6–ի ընտրություններից հետո Հայաստանում սկսել 1991թ–ին սկիզբ դրված քաղաքական համակարգի ապամոնտաժումը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։ «Մեր քաղաքական կուսակցություններն այլևս անձնակենտրոն չեն, գնալով ավելի դասական կուսակցություններ են դառնում»,–ասաց քաղաքագետը։

Արմեն Մինասյանը 5–րդ գումարման ԱԺ–ում կոալցիա չի տեսնում, քանի որ, ըստ նրա, կան շատ խնդիրներ, որոնց շուրջ քաղաքական ուժերն անհամաձայնություններ ունեն.

«Կլինեն առանձին խնդիրներին վերաբերող փոքրիկ կոալիցիաներ, որոնք կստեղծվեն մեկ ընդհանուր փոքր խնդրի համար, ինչպես օրինակ ՀՅԴ և ՀԱԿ հակադիր քաղաքական ուժերը ընտրություններից առաջ միացան միասնական շտաբ ստեղծելու համար»,– ասաց քաղաքագետը։

Նրա համոզմաբ, ԱԺ–ում ըմբոստ ընդդիմություն հազիվ թե լինի, որովհետև եթե նախկինում ընդդիմությունը գնում էր հանրահավաքների ճանապարհով, ապա հիմա որդեգրել է խորհրդարանում աշխատելու ուղին։