2 հունիսի 2012 - 13:27 AMT
Քաղաքագետ Արմեն Մինասյանը չի բացառում Օսկանյանի, Քոչարյանի , Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում

Քաղաքագետ Արմեն Մինասյանը չի բացառում, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ԲՀԿ–ից կարող են առաջադրել և´Վարդան Օսկանյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը, և´ Գագիկ Ծառուկյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ ԲՀԿ–ն ունի իր հստակ ընտրազանգվածը, սակայն կուսակցության ներսում լուրջ վերլուծությունների կարիք կա։

Մինասյանի խոսքով, խորհրդարանական ընտրություններն այն յուրօրինակ գործիքն են` «սոցհարցումը, որով քաղաքական ուժերը կարող են պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ նախագահական ընտրություններից, արժե՞ արդյոք մտնել նախագահական մրցավազքի մեջ, թե ոչ»։