2 հունիսի 2012 - 18:10 AMT
Եգիպտոսի նախկին նախագահին դատավճիռը ներկայացրած դատարանի շենքի դիմաց ցույց է տեղի ունեցել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատարանի վճռից դժգոհ ցուցարարները դատավարության ավարտից անմիջապես հետո հակամարտության մեջ են մտել Կահիրեում դատարանի շենքը հսկող ոստիկանության հետ:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, բողոքի ակցիայի մասնակիցները քարկոծել են ոստիկանության ակադեմիայի շենքը հսկող ոստիկաններին, որտեղ հայտարարվել է դատավճիռը, իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են ճնշել բորբոքված ամբոխին:

Դատարանը 84-ամյա Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել 2011թ. հունվարյան ժողովրդական ապստամբության ժամանակ խաղաղ ցուցարարների մահվանը հանցակից լինելու մեջ: Մուբարաքը ցմահ բանտարկության է դատապարտվել և վճռի հրապարակումից անմիջապես հետո բանտ է ուղարկվել, հաղորդում է աղբյուրը: