2 հունիսի 2012 - 16:08 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Բացի այդ, նա չի ասել այն մարդու անունը, ում ցանկանում է տեսնել որպես այլընտրանքային նախագահի թեկնածու: Նրա խոսքով` անհրաժեշտ է ժողովներ անցկացնել, քննարկել քաղաքացիների հետ, քանի որ հաղթանակի հասնելու համար պետք է մեկ հավաքական թեկնածու:

Հայաստանի հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան եկող տարի: Կոալիցիան առաջադրելու է մեկ թեկնածուի` գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Թեկնածուներ դառնալու ցանկություն են հայտնել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու «Հայաստանի գլխավոր մարքսիստ» Դավիթ Հակոբյանը: