2 հունիսի 2012 - 17:24 AMT
Թուրք դաշնակահարը կդատվի իր հակաիսլամական հայտարարությունների համար

Թուրք աշխարհահռչակ դաշնակահար Ֆազիլ Սայը թուրքական դատարանի կողմից երեկ պաշտոնապես մեղադրվել է իր հակաիսլամական հայտարարությունների համար, որոնք վերջինս տարածել է Թվիթթերի իր միկրոբլոգում:

Սայը հարցազրույցներից մեկում նշել էր, որ աթեիստ է և առաջին մարդն է աշխարհում, ով հետապնդվում է աթեիստ լինելու համար:

Դաշնակահարին կդատեն այս տարվա հոկտեմբերին Ստամբուլում, մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 1.5 տարվա ազատազրկում: