2 հունիսի 2012 - 18:05 AMT
Հայ երիտասարդ գինեգործները Վիեննայում այցելել են տարբեր գինեգործական դպրոցներ, խաղողի այգիներ...

12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` մասնակցել են 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին: Ուսումնառության ժամանակ մասնակիցներն այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններում եղել են գինեգործների և գինեվաճառների մոտ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, նախաձեռնությունը իրականացվել է Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի(Հայաստանի ՓՄՁԶԱԿ), ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերության ու Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Երիտասարդ գինեգործները հյուրընկալվել են նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի։