3 հունիսի 2012 - 16:45 AMT
Ամերիկյան անօդաչու ինքնաթիռները 10 մարտիկ են ոչնչացրել Պակիստանին հասցրած հերթական հարվածով

Տասը մարտիկ է ոչնչացվել այսօր Պակիստանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից օդային հարվածի արդյունքում: ԱԹՍ-ն թիրախի՝ Աֆղանստանի հետ սահմանին գտնվող գյուղի ուղղությամբ «չորս հրթիռ» է բաց թողել, հաղորդել են երկրի ռազմական հետախուզության աշխատակիցները:

Այս տարվա սկզբից ամերիկյան անօդաչու ինքնաթիռները ավելի քան 16 հարված են հասցրել Պակիստանի տարածքին՝ ոչնչացնելով ավելի քան 100 մարդ:

Իսլամաբադը նման հարձակումները գնահատում է որպես իր ազգային ինքնուրույնության կոպիտ խախտում և Վաշինգտոնից պահանջում մեկընդմիշտ դադարեցնել դրանք: Սակայն թալիբների դեմ պայքարի նպատակով ԱԹՍ կիրառումն ԱՄՆ կողմից շարունակվում է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: