3 հունիսի 2012 - 17:54 AMT
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն այսօր նշում է իր 81-րդ տարեդարձը

Կուբայի Նախարարների խորհրդի նախագահ և Պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոնայսօր նշում է իր 81-րդ տարեդարձը: Չնայած պատկառելի տարիքին, կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրը չի պատրաստվում ազատել ղեկավարի պաշտոնը՝ ձգտելով կատարելագործել Ազատության կղզու սոցիալիստական մոդելը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2008թ. փետրվարին կուբական հեղափոխության առաջնորդի կրտսեր եղբայրը պաշտոնապես գլխավորեց պետությունը, իսկ 2011թ. ապրիլին ընդունեց Կուբայի Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը: