4 հունիսի 2012 - 11:42 AMT
Եմենի բանակը ոչնչացրել է «Ալ-Քաիդայի» 21 գրոհայինների

Եմենի բանակը լիկվիդացրել է «Ալ-Քաիդայի» 21 գրոհայինների: Հանգստյան օրերին Եմենի բանկի ստորաբաժանումներին հաջողվել է լիկվիդացնել «Ալ-Քաիդայի» 21 գրոհայինների, հաղորդում է Associated Press-ը` հղելով տեղական ԶԼՄ-ներին:

Ըստ պաշտոնական տվյալների, բախումները տեղի էին ունենում Ջաար քաղաքում, մինչդեռ համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների, բախումներ տեղի են ունեցել նաև Զանջիբար քաղաքի մերձակայքում:

Եմենում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ամերիկան հանրապետությանը տրամադրվող օգնությունն ավելացնում է 6.5 մլն դոլարով, այսպիսով` այս տարի տրամադրվող միջոցների ընդհանուր գումարը կկազմի 80 մլն դոլար;