4 հունիսի 2012 - 12:50 AMT
Վետերան ոստիկանների վիճակն, այսօր ծանր է, ասում է ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը

Վետերան ոստիկանների սոցիալական վիճակն, այսօր, ծանր է, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, պաշտպանության նախարարությունը կարգավորում է իր վետերանների սոցիալական ծառայությունների հարցը, զբաղվում նրանց բնակարանների ապահովմամբ, կարգավորում բժշկական ծառայությունների հարցը: Ըստ Սարգսյանի, ոստիկան վետերանները դիմում են ՊՆ տարբեր հարցերով, և պատասխան ստանում, որ դիմեն այնտեղ, որ համակարգում ծառայել են:

Սարգսյանը նաև ասաց, որ իրենց խնդրանքով նախկին ոստիկանապետը ոստիկանությունում բացեց սոցիալական բաժին, որը նվազագույն պահանջներն, այնուամենայնիվ, ապահովում է:

Սարգսյանը 2008 թ-ին Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը կկարգավորի վետերան ոստիկանների խնդիրները, և մերժում է ստացել: