4 հունիսի 2012 - 13:25 AMT
Գագիկ Մինասյանը գտնում է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը կսատարեն Սերժ Սարգսյանին

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը գտնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» կսատարի ՀՀԿ առաջնորդ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Որպես փաստարկ Մինասյանը բերեց 2011թ. փետրվարին կնքած կոալիցիոն հուշագրի դրույթը, որտեղ Գագիկ Ծառուկյանը պարտավորվում է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Լրագրոների այն դիտողությանը, թե ԲՀԿ-ն նոր կալիցիայի անդամ չի, Մինասյանն ասաց, որ քանի դեռ Գագիկ Ծառուկյանը հակառակը չի հայտարարել (Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու մասին), այս խոստումն ուժի մեջ է մնում:

Մինասյանը հավելեց նաև, որ հարգում է ԲՀԿ որոշումը կոալիցիային չանդամակցելու մասին: «Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական դաշտում»,-ասել է Մինասյանը: