Գագիկ Մինասյանը դրամի արժեզրկումը կապում է ամերիկյան տնտեսության զարգացման հետ

Գագիկ Մինասյանը դրամի արժեզրկումը կապում է ամերիկյան տնտեսության զարգացման հետ

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ական պատգամավոր, տեխնոլոգիաների, առևտրի, բնապահպանության և տնտեսության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մեկնաբանել է դոլարի համեմատ դրամի արժեզրկումը, ինչը տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում: Ըստ նրա, դա «տրամաբանության շրջանակներում է» և, նախ և առաջ, պայմանավորված է ամերիկյան տնտեսության զարգացմամբ: Մինասյանը նաև ընդգծել է, որ որ այժմ դոլարի համեմատ արժեզրկվում է ինչպես դրամը, այնպես էլ եվրոն և ԱՊՀ մի շարք երկրների արժույթներ:

Վերջին օրերին դիտվում է դոլրաի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկում: Այսօրվա դրությամբ 1 դոլարի արժեքը կազմում է 406.36 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---