4 հունիսի 2012 - 14:24 AMT
Դավիթ Նալբանդյան. Եթե մասնակցեմ Օլիմպիադային, ամեն ինչ կանեմ, որպեսզի Արգենտինայի համար մեդալ նվաճեմ

«Չեխիայի հավաքականի հետ խաղը շատ ծանր կլինի: Տոմաշ Բերդիխը երկար ժամանակ եղել է համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակում: Ռադեկ Շտեպանեկը շատ տաղանդավոր ու ուժեղ թենիսիստ է: Բայց մենք տանն ենք խաղալու, դա մեզ կօգնի, բայց հանդիպումը թեթև չի լինի»,-ասել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում սեպտեմբերի 14-16 Չեխիայի դեմ կխաղա Բուենոս Այրեսում Parque Roca կորտերում Դևիսի գավաթի կիսաեզրափակչում:

Թենիսիստը խոստովանել է, որ կցանկանար մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: «Ռոլան Գարոսից» հետո պարզ կդառնա, ես կմեկնեմ Լոնդոն, թե ոչ: Եթե մասնակցեմ Օլիմպիադային, ամեն ինչ կանեմ, որպեսզի Արգենտինայի համար մեդալ նվաճեմ»:

Հունիսի 11-ին հայտնի կդառնան Օլիմպիական խաղերի մասնակից թենիսիստների անունները: Իսկ հունիսի 11-17 Նալբանդյանը կմասնակցի Լոնդոնի Queen's Club մրցաշարին: