Ահարոն Ադիբեկյան. Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս է

Ահարոն Ադիբեկյան. Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս է

PanARMENIAN.Net - Մայիսի 26-27-ին Արցախում անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն` արցախցիների միայն 0.6 տոկոսն է մայիսի 9–ին նոր ընտրվելիք նախագահից սպասում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքար:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը այդքան ցածր ցուցանիշը բացատրում է նրանով, որ արցախյան իշխանությունները երկրի բոլոր կառույցներում կոռուպցիայի դեմ պայքար են մղում:

«Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս (չլսված բան) է»,–ասաց Ադիբեկյանը` նշելով, որ այնտեղի կուսակցությունները միմյանց նկատմամբ էթիկայից դուրս պիտակավորումներ, վիրավորանքներ չեն հղում, ինչն ընդունված է հայաստանյան կուսակցությունների պրակտիկայում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---